Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«ԱՊՀ երկրների կինոն» երևանյան կինոփառատոնում

«ԱՊՀ երկրների կինոն» երևանյան կինոփառատոնում
11.07.2012 | 14:02

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում փառատոնի կազմակերպիչները և ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը ներկայացրին «ԱՊՀ երկրների կինոն» ծրագիրը: Այն բացվեց Դմիտրի Մամուլիայի «ՈՒրիշ երկինք» ֆիլմով, որը ներկայացրեց Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Սիրանույշ Գալստյանը:

Ֆիլմի ցուցադրությանը նախորդած իր ելույթում կինոգետը նշեց, որ արդեն երկրորդ տարին է, ինչ գործում է «ԱՊՀ երկրների կինոն» ծրագիրը, որը ներառում է տարածաշրջանում վերջին տարիներին նկարահանված լավագույն ֆիլմերը: Այս տարի ծրագրում ընդգրկված են 20 ֆիլմ: Դմիտրի Մամուլիայի ֆիլմն արդեն արժանացել է միջազգային մի շարք փառատոների մրցանակների:
«Շատ ֆիլմեր են նկարահանվել արտագնա աշխատանքի գնացողների, այդպես կոչված, գասթերբայթերների մասին, սակայն «ՈՒրիշ երկինքը» ուրիշ ֆիլմ է, այն չափազանց տարբեր է այդ թեմայով նկարահանված այլ ֆիլմերից: Եկվորների խնդիրն այստեղ ներկայացված է ոչ այնքան որպես հասարակական, սոցիալ-հոգեբանական, որքան զուտ մարդկային և փիլիսոփայական խնդիր: Հեղինակը կինոխցիկի օբյեկտիվի միջոցով կարողացել է պրոյեկցիայի ենթարկել իր փիլիսոփայական հայացքը, իր փիլիսոփայական մոտեցումն այդ խնդրին` չդիմելով փիլիսոփայական մտքերի, երկխոսությունների օգնությանը: Ֆիլմում տեսանելի են դարձել մարդու կենսառիթմերը, շնչառությունը: Մենք տեսնում ենք, թե ինչպես կյանքի բոլորովին ուրիշ ռիթմով ապրող արևելքի մարդը հայտնվում է մեգապոլիսում, տվյալ դեպքում` Մոսկվայում, և թե ինչպիսի աղետ է դա նրա համար: Ֆիլմի հերոսն ասես ոչ թե ապրում, այլ անկենդան շարժվում է իրեն միանգամայն օտար տարածքներում` «ուրիշ» երկնքի տակ և կորցնում ամեն ինչ»,- ասված էր կինոգետի ելույթում:
Ելույթով հանդես եկավ նաև «ՈՒրիշ երկինք» ֆիլմի պրոդյուսեր Արսեն Գոտլիբը:
Նա ուրախություն հայտնեց Հայաստանում գտնվելու, ֆիլմի ցուցադրությանը մասնակցելու առթիվ, ներկայացրեց ֆիլմի ստեղծագործական կազմը, անդրադարձավ ֆիլմում բարձրացված ցավոտ խնդիրներին, ինչպես և պատմեց իրենց մեկ այլ նախագծի մասին: Խոսքը «Աշխարհի օրոցայիններ» նախագծի մասին էր, որը ներկայացնում է տարբեր ազգերի օրոցայինները: Դրանց թվում առաջիններից մեկը եղել է հայկական օրորոցայինը` Հասմիկ Հարությունյանի կատարմամբ:

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2829

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ